Arminfo.info


Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:41

Արմինֆո. Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են: Այդ մասին ասվում է "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի" (International Center on Development of Parliamentarism) Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:

Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:55

Արմինֆո.Մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա։ Ղարաբաղում այլևս ոչ ոք չկա՝ խաղաղեցնելու. Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր ՝ տասնամյակներ շարունակ պատրաստվելով ռևանշի։ Նման գրառում է կատարել ռուս հայտնի լրագրող, զինվորական թղթակից, վերլուծաբան և բլոգեր Յուրի Կոտյոնոկը՝ իր տելեգրամյան ալիքում: Որպես լրագրող, որը պաշտպանում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Կոտյոնոկը լուսաբանել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքը, ծանր վիրավորում է ստացել և հազիվ ողջ է մնացել:

Էրիկ դե Մույնք. Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործընթացներով և ՀՀ իշխանությունների Եվրոպային ավելի մոտ լինելու ցանկությամբ
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 14:32

Արմինֆո.Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացումը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակով և Եվրոպային ավելի մոտ լինելու հայկական իշխանությունների ցանկությամբ: Այդ մասին հոկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ դե Մույնքը։

Հայաստանում ավարտվել է միջազգային որոնողափրկարարական դաշտային վարժանքը
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 11:52

Արմինֆո. Հայաստանում ավարտվել է < HOPE - 2023> միջազգային որոնողափրկարարական դաշտային վարժանքը, որի գործնական մասը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ վարժանքի թեման դարձել է հզոր երկրաշարժին արձագանքելը, հաղորդում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Արցախահայության՝ Հայաստանի տարածքում բնակվելու հարցերը հնարավոր բոլոր օղակներով պետք է լուծում ստանան. պատգամավոր
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 10:11

Արմինֆո. Հնարավոր բոլոր օղակներով պետք է օր առաջ արցախահայության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հարցերը հիմնական լուծում ստանան: Այդպիսի համոզմունք է հայտնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և դեղորայք է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023, 11:45

Արմինֆո.Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան  հաղորդագրությունում:

Արցախի բժշկական կենտրոնում գտնվում է 80 վիրավոր, որոնցից 15-ը քաղաքացիական անձիք են
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 19:36

Արմինֆո. Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այդ մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Հայ զինծառայողը ծանր վիրավորում է ստացել Վերին Շորժայի ուղղությամբ հակառակորդի սադրանքի արդյունքում
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 09:51

Արմինֆո. Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ՀԿ-ներն ադրբեջանցի "բնապահպաններին" մեղադրել են Հարավային Կովկասում ռազմական ագրեսիան ուժեղացնող քաղաքական մանիպուլյացիաների համար
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 17:15

Արմինֆո.Հայաստանի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, որում խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում:

ՌԱԵՀ-ն առաջընթաց է արձանագրում վերջին տարիներին Հայաստանում ռասիզմի դեմ պայքարում եւ նշում որոշ հարցերի շուրջ մտահոգությունների առկայությունը
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 22:34

Արմինֆո.2016թ. հունիսի 28-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) Հայաստանի վերաբերյալ հինգերորդ զեկույցի ընդունումից ի վեր մի շարք ոլորտներում առաջընթաց է գրանցվել, և մշակվել է առաջավոր փորձ: Այդ մասին ասվում է ԵԽ կայքում հրապարակված հաշվետվությունում։

Ստեփանակերտ. Ապրիլյան ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու և հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի հեռահար նպատակները
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 11:34

Արմինֆո. 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ տանկեր և զրահամեքենաներ, ծանր հրետանի և ռազմական ավիացիա: Այդ մասին ասվում է Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Ստեփանակերտ. Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ Տոյվո Կլաարի արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում
 Երկուշաբթի, 13 Մարտի 2023, 11:36

Արմինֆո.Արցախի ԱԳՆ-ը հանդես է եկել մեկնաբանությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ: Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած մեկնաբանության տեքստում ասվում է.

Արցախի Իվանյան քաղաքում մի քանի ժամով արգելափակվել են ՌԽԶ ռազմակայանի մուտքերն ու ելքերը
 Երեթշաբթի, 7 Մարտի 2023, 18:25

Արմինֆո.Մարտի 7-ին Արցախի Իվանյան քաղաքում մի քանի ժամով արգելափակվել են Արցախի ռուսական խաղաղապահ ուժերի գլխավոր բազայի մուտքերն ու ելքերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
 Երեթշաբթի, 7 Մարտի 2023, 11:59

Արմինֆո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական դիվերսիոն հարձակումը
 Երեթշաբթի, 7 Մարտի 2023, 11:59

Արմինֆո.Ֆրանսիայի ԱԳՆ-ում մեկնաբանել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական դիվերսիոն հարձակումը ։

Մոսկվա. Լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրման առնչությամբ
 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 18:30

Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ:

Եվրախորհրդարանի պատգամավորը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին հիշեցրել է, թե ում շահերը պետք է պաշտպանի Բաքվում
 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 12:50

Արմինֆո. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին հիշեցրել է, թե ում շահերը նա պետք է պաշտպանի Բաքու կատարած այցի ընթացքում:

Հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈՒ զինծառայող
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022, 16:36

Արմինֆո. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

Իրադրությունը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում. Գեղարքունիքի մարզպետ
 Երեթշաբթի, 13 Սեպտեմբերի 2022, 18:31

Արմինֆո. Իրադրությունը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում, - "Ազատություն" ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ի ժամը 17.00-ի դրությամբ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին ։

Արցախի ՊԲ երկու զինծառայողներ ծանր վիրավորում են ստացել անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով
 Երեթշաբթի, 9 Օգոստոսի 2022, 12:33

Արմինֆո.  Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում , չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են